Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Դավիթ Անանյան. Սերգեյ Բագրատյանը ստում է

Դավիթ Անանյան. Սերգեյ Բագրատյանը ստում է
19.01.2021 | 21:02

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը, թե իրեն մի քանի անգամ հրավիրել են Ազգային ժողովում ձևավորված Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի նիստերին, սակայն ինքը չի ներկայացել։

«Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ինչ-որ զեկույց էր ներկայացնում: Չեմ անդրադառնա պատգամավորի և նրա ներկայացրած զեկույցի որակին ու մակարդակին: Ուղղակի անդրադառնամ պատգամավորի այն ասածին, որ բանավոր խնդրել է և մի տաս անգամ էլ զանգահարել է ինձ՝ հրավիրելով մասնակցել հանձնաժողովի նիստին: Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է»:

Դիտվել է՝ 2937

Մեկնաբանություններ